Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները

Ֆոտոալբոմներ

Գլխավոր էջ » Ֆոտոալբոմ » ՀՀ Հերոսները » Մովսես Գորգիսյան

Մովսես Գորգիսյան

Մովսես Գորգիսյան
ԱԻՄ-ի հիմնադիրներից, ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, հիմնադրել է «Անկախության Բանակ»-ը: Զոհվել է 19.01.1990թ. Երասխավանի մարտում: ՀՀ ազգային հերոս է:


Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։

1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։

1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։

Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996): Գորգիսյանը նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով։
1435x1599 / 105.6Kb
230 0 0.0

11.06.2014 samess

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: