Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 Կայքի գործընկերները
|
ՖոտոալբոմներԳլխավոր էջ » Ֆոտոալբոմ » ՀՀ Հերոսները » Շառլ ԱզնավուրՇառլ Ազնավուր
Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը, իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը 2009թ.-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը։ 1988թ.-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964թ., 1996 և 2006թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 2009թ.-ի մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:
|