Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները

Ֆոտոալբոմներ

Գլխավոր էջ » Ֆոտոալբոմ » ՀՀ Հերոսները » Նիկոլայ Ռիժկով

Նիկոլայ Ռիժկով

Նիկոլայ Ռիժկով
Ռուս պետական և կուսակցական գորձիչ:Միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով,կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Հերոս :


Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ:
Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է ՙՈւրալմաշ՚-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-79թթ.` ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ և ասոցիացիաներ:
1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգևատրվել է ՙՀայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար՚ 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը: 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։
Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն ՙՀայրենիք՚ շքանշանով:
144 0 0.0

11.06.2014 samess

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0